Հուլիսի 26-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Ռուբինյանց եւ Պարույր Սեւակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: