Հուլիսի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիռա» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ «Օպել Զաֆիռա»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: