Հուլիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 160-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ջրահեռացման առվակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: