ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքից ոչ հեռու խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով վիրավորվել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը՝ վկայակոչելով տեղական հրշեջ ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Գոլդեն Գլեյդս մայրուղու բանուկ հանգույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տուժածներին օգնություն են ցուցաբերում հենց դեպքի վայրում։ 4 մարդ ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոց։