News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ընդգրկված մոտ 200 երկրներից միայն 31-ն են ներառվել Tier 1 դասակարգում, որոնք ակտիվորեն պայքարում են թրաֆիքինգի դեմ։ Այդ 31 երկրների թվում են Հայաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Հարավային Կորեան, Թայվանը, Նիկարագուան, Չիլին։ Այս մասին հայտնում է GANTDaily-ն։

Համաձայն այդ հոդվածի՝ դա չի նշանակում, որ այդ երկրներում թրաֆիքինգ չկա։ Այս երկրները առավելագույն ջանքերն են գործադրում դրա դեմ պայքարելու համար եւ համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը՝ համաձայն թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտի։ Նշենք, որ ԱՄՆ Պետդեպը «Մարդկանց թրաֆիքինգ» վերնագրով զեկույցը կհրապարակի հուլիսի 27-ին։

Ամենամյա զեկույցը վերլուծում է 188 երկրների՝ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար գործադրած ջանքերը։ Զեկույցը երկրները բաժանում է ըստ Tier համակարգի։ Tier 1-ը ամենից շատ է համապատասխանում չափանիշներին, Tier 3-ը ամենացածր ցուցանիշն է, իսկ Tier 2-ը՝ ամենաանկայուն դասակարգը, քանի որ ներառում է այն երկրները, որոնք բավական ջանքեր չեն գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ