News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ վտանգավոր կենդանիների հետ սելֆին կարող է տխուր հետեւանքներ ունենալ, ինչն էլ տեղի է ունեցել ամերիկացու հետ, որը որոշել է սելֆի անել բոժոժավոր օձի հետ:

Ըստ Daily Mirror-ի, Սան Դիեգոյի բնակիչ Թոդ Ֆասլերը բնության գրկում զբոսնելիս թփերի մեջ օձ է նկատել: Նա սողունին դուրս է բերել թփերից եւ փորձել նրա հետ սելֆի անել: Սակայն օձը խայթել է տղամարդու ձեռքը:

RG-ի փոխանցմամբ, տղամարդուն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն այնտեղ անհրաժեշտ դեղորայք չի եղել: Երբ երրորդ հիվանդանոցում բժիշկներին հաջողվել է ուշքի բերել Ֆասլերին, նրան 153 հազար դոլարի հաշիվ են ներկայացրել: Ներկայում նրա ապահովագրական ընկերությունը բանակցություններ է վարում հիվանդանոցների հետ: Սակայն հնարավոր է, որ սելֆիի սիրահարը ստիպված լինի անձամբ հսկայական գումար վճարել:

Հարկ է նշել, որ միջադեպից առաջ տուժածը 4 տարի շարունակ իր տանը բոժոժավոր օձ է պահել: Սակայն խայթոցից հետո Ֆասլերը որոշել է սողունին ազատություն շնորհել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ