Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 870 մարդ է հոսպիտալացվել, մեկ մարդ էլ մահացել է, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը։ Երեք մարդ անգիտակից վիճակում է գտնվում։ Հոսպիտալացվածների թվում կա 6-8 տարեկան 11 երեխա։
Ճապոնիայում սաստիկ շոգի մասին նախազգուշացումը պահպանվում է մի քանի օր շարունակ։ Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը հասել է 38.7 աստիճանի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։