Հուլիսի 26-ին, ժամը 19.45-ին, մեղայականով ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել 55-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիսի Քրիստափորի փողոցում իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի եւ տեղափոխել նրան հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: