Հունիսի 15-ին լոռու մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկից գողություն է կատարվել. Գողացել էին համակարգիչ եւ բջջային հեռախոս՝ պատճառելով 120 հազարի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ 47-ամյա Ցոլակ Թովմասյանը: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն եւ խոստովանել կատարածը:
«Դուռը մի քանի անգամ թակել եմ, համոզվեցի, որ տանը մարդ չկա: Դուռը մի քանի անգամ հրելով բացել եմ, մուտք եմ գործել բնակարան, սենյակներում գումար եմ ման եկել եւ չեմ գտել: Վերցրել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս եւ մի նոթբուք համակարգիչ»,-նշել է կասկածյալը:
Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: