News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկել պահանջող «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման` Վանաձորից մեկնարկած մարզային իրազեկման երթին այսօր` հուլիսի 27-ին, մասնակցել է ընդամնեը 4-5 մարդ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արցախի պուրակում, որտեղից մեկնարկել է երթը,   շարժման անդամներին թվով մի քանի անգամ գերազանցող ոստիկաններ կային։ Երթի մասնակիցներն ուղեւորվել են Գյումրի, այնտեղից` Արթիկ, ապա Աշտարակ եւ երեք օր անց կլինեն Երեւանում։  Շարժման խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երթի սակավամարդության պատճառը վանաձորցիների նկատմամբ ճնշումներն են։

«Նախօրեին Վանաձորի Արցախի պուրակում բնակիչների հետ հանդիպմանը պարզ երեւաց, թե որքան մեծ է մեզ սատարող վանաձորցիների թիվը։ Իսկ այսօր մարդիկ երթին չեն միացել, քանի որ սպառնալիքներ են եղել իշխանությունների եւ ոստիկանության կողմից»,– ասաց նա։ Այնուամենայնիվ, Անդրիաս Ղուկասյանը վստահ է, որ մարզային երթի երեք օրերի ընթացքում նրանց թիվը բավական մեծ կլինի։

Նշենք, որ այս պահին Երեւանի Հանրապետության հրապարակում ընթանում է «Ոտքի Հայաստան» շարժման ակցիան։ Ակտիվիստները փորձում են նստացույց սկսել հրապարակում, ինչը ոստիկանները նրանց թույլ չեն տալիս։ Ակտիվիստներն անցորդներին հորդորում են միանալ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման իրենց պայքարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ