News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են սկսել՝ ի պաշտպանություն ծեծված ֆրանսուհու: Նախնական տեղեկություններով, կինը զայրացած մահմեդական կանանց խմբի զոհ է դարձել:

Հարձակումը տեղի է ունեցել Ռեյմսում: Տուժածը քաղաքի այգիներից մեկում երկու ընկերների հետ արեւահարվելիս է եղել, երբ նրան է մոտեցել աղջիկների մի խումբ՝ փորձելով ամոթանք տալ բիկինիով լինելու համար: Արեւային լոգանքների սիրահար ֆրանսուհին կոպիտ պատասխան է տվել, ինչից հետո մահմեդականները բռունցքներով հարձակվել են նրա վրա:

НТВ-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, ականատեսները միջամտել են, ինչի արդյունքում բիկինիով կինը միայն թեթեւ վնասվածքներ է ստացել: Միջադեպը, սակայն, հասարակական լայն արձագանքի է արժանացել: Տասնյակ ֆրանսուհիներ լողազգեստներով ցուցադրական ակցիա են անցկացրել այգում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, իսկ հետո սոցիալական ցանցերում #jeportemonmaillotauparc («ես զբոսայգում լողազգեստ եմ կրում») հեշթեգը թողարկել:

Ըստ The Independent-ի, իշխանությունները չեն շտապում պաշտոնական հայտարարություն անել այս առիթով: Հայտնի է, որ միջադեպից հետո 5 աղջիկներ ձերբակալվել են: Նրանց անձի մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ բոլորն էլ մահմեդականներով բնակեցված թաղամասերից մեկի բնակիչներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ