Պակիստանի Բելուջիստան գավառի վարչական կենտրոնում անհայտ արձիք հարձակվել են ոստիկանության շարասյան վրա, ինչի հետեւանքով երկու ոստիկան եւ մեկ կին է սպանվել: Այս մասին գրում է Dawn պարբերականը:
Կվետտա քաղաքի ոստիկանապետ Աբդուլ Ռազզակ Չիման պարբերականին ասել է, որ անհայտ անձիք գնդակոծել են տեղի ոստիկանության ավագ սպայի շարասյունը: Փոխհրաձգության հետեւանքով հարձակվողներից մեկը սպանվել է: Կրակի տակ են հայտնվել նաեւ երկու անցորդ կանայք, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Միջադեպի ընթացքում ավագ սպան չի տուժել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, առայժմ տարածաշրջանում գործող ահաբեկչական որեւէ կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: