News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիգիենայի ոլորտի բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացության, որ արթնանալուց անմիջապես հետո անկողինը հավաքելը կարող է մարդու արտաքինի եւ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ առաջացնել: Գիտնական Էնջի Մաքենզիի կարծիքով, այդ դեպքում մեծանում է լվերի բազմացման վտանգը, որոնք խոնավություն եւ ջերմություն են սիրում:

Մասնագետի համոզմամբ, այս սովորույթը վտանգավոր է հատկապես ամռանը: Ըստ Informing-ի, տաք եղանակին անկողինը գիշերվա ընթացքում ներծծում է քրտինքը, ինչն էլ կարող է գրավել լվերին:

Մասնագետը նշել է, որ այդ միջատները կարող են մարդկանց ալերգիա առաջացնել: Բացի այդ, դա կարող է ասթմա, դերմատիտի եւ նույնիսկ կոնյունկտիվիտի առաջացման վտանգ պարունակել:

Այդ պատճառով հարկավոր է անկողինը հավաքել արթնանալուց առնվազն 15-20 րոպե անց: Բացի այդ, առավոտյան լավ կլինի նաեւ օդափոխել ննջասենյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ