News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած խորհրդակցության արդյունքում բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկամսյա կալանք սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

Այս մասին լրագրողներին ասաց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` նշելով, որ դատարանը մերժել է իր բոլոր միջնորդությունները` այդ թվում` գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։

Մեկնաբանելով դատարանի որոշումը, փաստաբանն այն անվանեց «Հայաստանի արդարադատության խայտառակ պարտությունը»։

«Մեր փաստարկները հիմնավոր էին: Բողոքարկելու ենք որոշում,ը և հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանը կգտնվի իր բարձրության վրա:  Մենք ընդամենը արդարադատություն ենք ուզում, դատարանը հերթական տրաֆարետային որոշումն է արձանագրել, որտեղ նշված է, որ կալանավորում են, քանի որ հնարավոր է, որ Տիգրան Խաչատրյանը խոչընդոտի նախաքննությունը»,– ասաց նա։

Փաստաբանը նաեւ բողոքեց, որ 12 ժամ իր պաշտպանյալին հաց ու ջուր չեն տվել: Նրա խոսքով` Տիգրանը թեեւ «կարողանում է տիրապետել իր հույզերը, պինդ տղա է», սակայն ստեղծված վիճակը «հաճելի չէ», քանի որ Տիգրանն ամուսնացած է, կինը երեխայի է սպասում և «հանկարծ կալանավորում են մի բանի համար, որը չի արել»:

Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը։ Տիգրան Խաչատրանը պնդում է, որ ներկա է եղել վեճին, սակայն որեւէ մեկին վնասվածք չի հասցրել, ինքը միայն փորձել է բաժանել վիճողներին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ