Հայկական շուկայում էժան, բայց ոչ այնքան որակյալ գարեջուր է հայտնվել Ուկրաինայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Երեւանյան գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: Խոսքը, ըստ նրա, մի քանի հայտնի ապրանքանիշերի արտադրանքի մասին է:
«Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված նրանց արտադրանքի էժանությունը: Որ որակյալ չէ, միանշանակ է: Պարզապես, հաշվի առնելով փոխադրման ծախսերը, չեմ հասկանում, թե ինչպես կարող է այն տեղականին համարժեք կամ նույնիսկ ավելի էժան վաճառվել»,- հայտարարեց Բաղդասարյանը:
«Շուկայում նաեւ ռուսական գարեջուր կա, որը նույնպես որակով զիջում է տեղականին, բայց գինն ավելի բարձր է»,- ընդգծեց նա: