News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով նստացույց հայտարարած «Ոտքի Հայաստան» շարժման անդամներից մի քանիսին եւս մեկ անգամ հաջողվել է ճեղքել ոստիկանական պատը եւ նստացույցը շարունակել հրապարակի գորգի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ ոստիկանները կրկին ակտիվիստներին ուժով դուրս են բերել գորգի վրայից (ֆոտոռեպորտաժ):

«Ոստիկանններին ակտիվ ենք պահում, մենք նստած ենք, իրենք տանջվում են: Ցույց ենք տալիս, որ մենք նստացույցն անցկացնելու ենք գորգի վրա: Եթե կարծում են՝ կխանգարեն մեր ակցիան, ես եմ ասում՝ մեր ակցիան անելու ենք»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Այս պահին Հանրապետության հրապարակում նստացույցի մասնակիցների թիվը շուրջ երեք տասնյակ է: Ըստ Դավիթ Սանասարյանի, գիշերը չեն հեռանալու նստացույցի վայրից, իսկ առավոտյան կշարունակեն հետիոտնի անցումներով  անընդհատ հետուառաջ անել՝ այդպիսով խցանում առաջացնելով եւ իրենց բողոքի մասին տեղեկացնելով մարդկանց:

Նշենք, որ շարժման անդամները հուլիսի 27-ի երեկոյան ժամը 18:00-ից փորձում են նստացույց անցկացնել Հանրապետության հրապարակի գորգի վրա: Մեծ թվով ոստիկանական ուժեր են ժամանել հրապարակ եւ պատ կազմել՝ ակտիվիստներին թույլ չտալով մոտենալ գորգին: Այնուամենայնիվ, նրանցից երեքին հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատը եւ նստել գորգին: Ոստիկաններն անմիջապես նրանց դուրս էին բերել գորգի վրայից՝ ոտք ու ձեռքից բռնած:

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հունվարի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ