News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության նստացույցը Հանրապետության հրապարակում գիշերն անցել է խաղաղ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ հրապարակում նստացույցի մասնակիցների թիվը եղել է մոտ 30 հոգի, որոնց հսկել են մեծ թվով ոստիկաններ:

«Ոստիկանների մի մասը դրսում էր, իսկ մյուս մասը մեքենաների մեջ: Նրանք ամեն րոպե սպասում էին, որ մենք անհնազանդություններ էինք անելու, բայց մենք չարեցինք: Որպես քաղաքացիական անհնազանդության ակտ՝ այսօր մենք պատրաստվում ենք փակել Հանրապետության հրապարակին հարակից որոշ փողոցներ»,-ասաց Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ իրենց նստացույցին այսօր միանալու են նաեւ մարզերից եկած ակտիվիստներ:

Նրա խոսքով՝ հնարավոր է նստացույցը նախօրոք ներկայացված ժամկետից՝ 72 ժամից, ավելի տեւի: Նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է նախապես ներկայացված ժամկետից շուտ վերջանա:

Նշենք, որ այս պահին հանրապետության հրապարակում ոտքի Հայաստան նախաձեռնության անդամները տեղադրել են մեծ պաստառներ, որոնց վրա գրված է «ՀԾԿՀ որոշման չեղարկում», «Վերջ անպատժելիությանը», «Սակագների նվազեցում»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Հանրապետության հրապարակում կան մեծ թվով ոստիկաններ, որոնք պատ են կազմել  հրապարակի գորգի դիմաց:

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Միաժամանակ, Վանաձորից մեկնարկել է շարժման անդամների մարզային երթը, որի մասնակիցներն իրազեկման ակցիաներ կանցկացնեն Գյումրիում, Թալինում, Աշտարակում, ապա կգան մայրաքաղաք։ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի առաջին ալիքը նախաձեռնած եւ օրեր շարունակ նույն պահանջով Բաղրամյան պողոտան փակած «Ոչ թալանին» նախաձեռնությունը մերժել է նստացույցին միանալու առաջարկը։

Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը հայտարարել էր, որ եթե ՀԾԿՀ-ն չեղյալ չհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, հուլիսի 27-ից բողոքի ակցիաներ են սկսելու: Նախաձեռնության անդամներն այցելելու են մարզեր, ինչպես նաեւ փողոցներ են փակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ