News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները նվազում են շուկայեւմ սեւ ոսկու առաջարկի հնարավոր  գերառատության եւ ոչ բավարար պահանջարկի մտավախությունների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,71 տոկոսով՝ հասնելով 53,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,57 տոկոսով՝ հասնելով 47,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ներդրողները մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի նավթարդյունահանող ընկերությունները կշարունակեն մեծացնել նավթի առաջարկը համաշխարհային շուկայում:

South Oil Co. Ընկերության գնահատականներով, նավթի արտահանումը հարավային Իրաքից հուլիսին ավելացել է օրական մինչեւ 3,064 մլն բարելով եւ այդ ցուցանիշը կպահպանի մինչեւ ամսվա վերջ: Հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 3,02 մլն բարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ