News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների եւ  այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձեւավորման ծրագրի համատեքստում Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են Կարմիր բլուր հնավայրին հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները:

Համաքաղաքային գարնանային ծառատունկի աշխատանքների ընթացքում մաքրվել եւ փորվել է այգու տարածքը , ավելացվել է անհրաժեշտ քանակության  բուսահող: Ներկայում ընթացքի մեջ է եւ շուտով կավարտվի բարեկարգման աշխատանքների առաջին փուլը: Զուգահեռաբար նախանշվել են ապագա զբոսայգու ճեմուղիները, սիզամարգային հատվածները: Առաջիկա ամիսներին կձեւավորվեն նաեւ հանգստի գոտիները, խաղահրապարակները, այգին կկահավորվի եւ  կներկայանա հարմարավետ ու գեղեցիկ տեսքով: Շուրջ 3000 քմ տարածքով այգին նախատեսվում է երեւանցիներին հանձնել հոկտեմբերին:

Տպել
Ամենաշատ