News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն օրերս ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի իրականացմանն աջակցող առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվային, որի հետ քննարկել է վերոնշյալ ծրագրի քաղաքացիական ծառայության բաղադրիչի երկրորդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին եւ արդյունքներին առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ քաղծառայության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ՔԾԽ նախագահը նշել է, որ ավարտին է մոտենում քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման նոր համակարգերի ծրագրային պլատֆորմների ստեղծման աշխատանքները: ՀՀ ՔԾԽ-ի կողմից կարեւորվել է նաեւ ծրագրի շրջանակում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների թեստավորման փուլը էլեկտրոնային եղականով, համակարգչի միջոցով անցկացնելուն ուղղված ՀԲ-ի կողմից տեխնիկական աջակցության ցուցաբերումը:

Պարոն Դե Սիլվան գոհունակություն է հայտնել քաղաքացիական ծառայության ոլորտում նախանշված բարեփոխումների ընթացքի կապակցությամբ, որը լավ հիմքեր է ստեղծում «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակման եւ նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման համար: Մասնավորապես ուշադրության կենտրոնում է քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում էթիկայի հանձնաժողովների կայացման, շահերի բախման եւ հայտարարագրման համակարգի լիարժեք ներդրման խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ