News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի առաջին կեսին Երեւանում կդիտվի 39-40  աստիճան ջերմություն, իսկ օգոստոսի երկրորդ կեսին գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի նվազում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով,  որ օգոեստոսին տեղումները կլինեն նորմայի սահմանում:

«Հուլիսի 31-ից եղանակային փոփոխություններ են սպասվում, լեռնային քամիները կդադարեն եւ կմոտենան հարավային անապատային տաք օդի ալիքները: Երեկոյան ժամերին քամի չի  լինի եւ կունենանք մինչեւ 34 աստիճան ջերմություն: Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 31-ից  օգոստոս-ի 4-ը: Այս օրերին օդի ջերմասատիճանը կհասնի մինչեւ 40-41 աստիճան: Կդիտվի հարաբերական խոնավության անկում: Բույսերի մոտ արագ ջրազրկում կնկատվի»,-ասաց նա՝ գյուղացինեորին խորհուրդ տալով հաճախ ոռոգել, իսկ քաղաքացինեորին 13:00-17:00-ն չմնալ արեւի տակ:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ  հովտային շրջաններում 5-րդ կարգի հրդեհային իրավիճակ կստեղծվի եւ քաղաքացիներին խորհուրդ տվեց նույնիսկ ծխախոտ առանց մարելու չգցել գետնին:

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ Լոռիում օգոստոսի առաջին կեսին կդիտվի 30-35 աստիճան ջերմություն, Տավուշում՝ 35-39 աստիճան, Սյունիքի հովտային շրջաններում  35-41,  Արարատյան դաշտավայրում 39-40, լեռնային շրջաններում 29-34, իսկ մայրաքաղաքում 39-40 աստիճան տաքություն: Օգոստոսի երկրորդ կեսին գիշերային ջերմաստիճանը զգալիորեն կնվազի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ