News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ գործարանի» հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակությանը նվիրված խորհրդարանական լսումներն այսօր՝ հուլիսի 28-ին, դեռ չսկսված ընդհատվեցին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լսումները սկսվելուց մի քանի րոպե անց դուրս եկան դահլիճից եւ բարձրացան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ:

Երվանդ Զախարյանը դիմելով Վարդան Այվազյանին ասաց. «Մենք այսքան ժամանակ հետաձգել ենք սրա համա՞ր»: Նրանք երկուսով վրդովված գնացին ԱԺ նախագահի աշխատասենյակի կողմը:

Դրանից քիչ անց դահլիճից դուրս եկավ նաեւ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով հայտնեց, որ իր հեռանալու պատճառն այն է, որ ինքը եկել էր լսումների, սակայն սա ընդամենը հանդիպում է, ուստի հեռանում է:

Նշենք, որ խորհրդարանական լսումներին ներկաները շատ չեն: Այստեղ են, մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վահրամ Մկրտչյանը, Գարեգին Նուշիկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Մնացական Մնացականյանը, «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից` Ստեփան Դեմիրճյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ