News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սա պլատֆորմ է, որտեղ կարելի է միավորել, կենտրոնացնել ուժերը, փորձը եւ վճռական քայլեր ձեռնարկել։ Այս մասին հուլիսի 28-ին Կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում, հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա վստահեցրել է, որ Կառավարությունը գիտակցում է հետագա քայլերի կարեւորությունն ու դրանց անհրաժեշտությունը եւ հետեւողական կլինի հակակոռուպցիան բարեփոխումների շարունակման գործում։ «Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք առաջ շարժվել՝ աշխատելով այդ ուղղությամբ ամեն օր։ Մեր աշխատանքը թափանցիկ կլինի, եւ  մենք կանենք ամեն բան, որպեսզի արդյունքը հասանելի լինի հանրությանը։ Մեր գործընկերների մի մասը հրաժարվել է մասնակցել այսօրվա նիստին՝ չնայած մենք նրանց հրավիրել էինք»,- հայտարարել է վարչապետը։

Աբրահամյանը հույս է հայտնել, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվել են ներկա լինել նիստին որպես Խորհրդի անդամ, այդուհանդերձ կհամագործակցեն, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին։

Նշենք, որ օրակարգում մի քանի հարց է դրված։ Մասնավորապես կներկայացվի նոր հակակոռուպցիոն մարտավարությունը, կքննարկվեն իրավաբանական անձանց վարչական, քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ