News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատեւ շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72 ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից:

Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն  500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում:

Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին:

Ակնհայտ է, որ ոստիկանությունը ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատեւ շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին:

Կոչ ենք անում բոլորին. ով դեմ է իշխանությունների հակաժողովրդական քաղաքականությանը, միանալ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին:

Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կստեղծի կազմակերպել ոստիկանության ուժերի երկարատեւ շրջափակումը հրապարակի կենտրոնում, որը մեր կարծիքով կարող է դառնալ քաղաքացիների հաղթանակի գրավական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ