News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքում «Լղար» (Skinny) մականունով գեր կատուն նիհարել է 10 կգ-ով, հաղորդում է CTV News-ը:

Դոկտոր Բրիթնի Բարթոնը պատմել է, որ ինքը կատվին ապաստան է տվել 2013 թվականին: Այդ ժամանակ կենդանին կշռում էր 18,6 կգ, բայց շնորհիվ մարզումների եւ հատուկ դիետայի, «Լղարը» կարցրել է իր քաշի գրեթե կեսը: Կատուն վերջերս ամենամյա ստուգում է անցել, որը ցույց է տվել, որ նա առողջ է, նշել է բժիշկը:

Բարթոնի խոսքով, ներկայումս կատուն HEAL Veterinary Hospital հիվանդանոցում է աշխատում: Ցերեկները նա զբոսնում է կենդանաբուժական կենտրոնում, իսկ հանգստյան օրերն անցկացնում է Բարթոնի տանը՝ նրա ընտանիքի հետ, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ