Հուլիսի 27-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի մոտից բերման է ենթարկվել 56-ամյա Ջիվան Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: