News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեւանը ոչ միայն մոլորակի խոշորագույն բարձրլեռնային լճերից է, այլեւ մեծագույն արժեք ամբողջ աշխարհի հայերի համար: Այն նաեւ ամառային հանգստի սիրելի վայրերից է:

Ի դեպ, Սեւանը Հայաստանի միակ վայրն է, որտեղ կարելի է ծովային հանգստին համարժեք արձակուրդ անցկացնել: Բայց այդ հանգիստը ոչ միշտ է դրական գնահատականի արժանի կազմակերպվում:

Ափերի մեծ մասը մասնավոր է: Կան նաեւ հանրային՝ անվճար լողափեր, բայց դա այլ թեմա է: Մասնավոր լողափերում, որպես կանոն, վճարը գանձվում է կա՛մ անձանց թվով, կա՛մ զբաղեցրած սեղանների: Միջին արժեքը 5-6 հազար դրամ է:

Տրամաբանորեն, վճարը նաեւ որոշալի ծառայություն է ենթադրում: Բայց՝ ոչ այս դեպքում: Միանգամից ասենք, որ խոսքը ոչ բոլոր լողափերի մասին է: Կան նաեւ առավել հարմարավետները:

Մասնավոր լողափերի մեծ մասում հագուստը փոխելու խցիկներ չկան կամ այնքան հեռու են տեղադրված, որ մարդկանց մեծ մասը հենց ափին է փոխվում՝ պատնեշվելով սրբիչով կամ ծածկոցով: Ամբողջ լողափի համար կասկածելի մաքրության մեկ զուգարան է, իսկ դրա առջեւ հերթի բացակայությունը խոսում է նաեւ ափամերձ ջրերի մաքրության մասին: Ի դեպ, զուգարան այցելության վճարն ընդհանուր գումարի մեջ ներառված չէ:

Ափի ավազը կեղտոտ է: Տարածքի տերերին, ակնհայտորեն, չի հուզում այն, որ հարկավոր է հոգ տանել նաեւ լողափի ջրային հատվածի մասին: Ջրի խորությունը մատնանշող որեւէ ցուցանակ այստեղ չկա, չնայած այն սկսվում է ափից երկու մետր այն կողմ:

Սկուտերները, ջրային հեծանիվները եւ նույնիսկ մոտորանավակները լողում են ափի անմիջական հարեւանությամբ, իսկ ոչ մեծ զբոսանավը կանգնում է հենց լողափի տարածքում:

Արդյունքում ստացվում է, որ հարկավոր է վճարել ոչ թե հարմարավետ եւ մաքուր լողափին տեղ ունենալու համար, այլ միայն մանղալի, սեղանի եւ մի քանի աթոռի: Այդպիսով դժվար թե հնարավոր լինի օտարերկրյա զբոսաշրջիկների գրավել, այլ միայն տարատեսակ անհարմարությունների սովոր հայրենի սպառողների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ