News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի Օվկիանոսային այգու Ցզյա-Ցզյա անունով մեծ պանդան իր ծննդյան 37-րդ տարեդարձը նշել է երկու նոր համաշխարհային ռեկորդներով: Այս մասին նշում է Guinness World Records-ի կայքը: Նա պաշտոնապես դարձել է աշխարհի ամենածեր պանդան, որը երբեւէ ապրել է անազատության մեջ եւ ամենածեր պանդան, որն ապրում է անազատության մեջ:

Պանդան ծնվել է 1978 թվականին: Հոնկոնգի Օվկիանոսային այգում նա ապրում է 1999 թվականից: Հիմա կենդանին հասել է մի տարիքի, որը համարժեք է մարդկային 111 տարվա, հաղորդում է Gazeta-ն:

Նախկին ռեկորդը պատկանում էր Դուդու անունով պանդային, որն ապրել է 36 տարի: Միջինը պանդաներն ապրում են 18-20 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ