News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը համաձայնագիր կստորագրեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, Խորհրդի առաջին նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամությունն է հայտնել օգնել Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ձեւավորման գործընթացում: Հարությունյանը նաեւ նշել է, որ գործընթացի արդյունավետությունը կախված է Խորհրդում ներգրավված կադրերից: Այս պահին քննարկվել են 4 ռազմավարական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, ոստիկանություն եւ պետական ծախսեր: Նրա խոսքով, հենց այդ ոլորտներում կիրականացվեն հակակոռուպցիոն աշխատանքներ:

«Կարեւոր է փորձ ունեցող մասնագետների ներգրավումը, որոնք կկարողանան այստեղ փորձագետների դպրոց հիմնել: Նրանք իրենց աշխատանքին զուգահեռ կաշխատեն տեղի փորձագետների հետ»,-ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ն համաձայնել է փորձագետների համար ֆինանսավորում ապահովել: Նա նաեւ հայտնել է, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսում է մասնակցություն ծրագրին եւ ֆինանսավորում 150 հազար դոլարի չափով: Հայկական կողմն այս ծրագիրը կֆինանսավորի 25 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ