News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագիծն անհրաժեշտ է վերադարձնել այդ բարեփոխումներով զբաղվող Հատուկ հանձնաժողովին։ Այս մասին հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա համոզմամբ՝ նախագիծը լուրջ խմբագրական փոփոխությունների կարիք ունի։ «Շատ եմ կասկածում, որ Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը կարդացել է սա, քանի որ նա դժվար թե իրեն նման բան կարողանա թույլ տալ»,- նշեց Սարգսյանը։

Նա հավելեց, որ սահմանադրական բարեփոխումները պետք է համապատասխանեն երկրում գործող համակարգի  տրամաբանությանը։ «Պետք է ուսումնասիրել վրացական փորձը եւ չկրկնել Վրաստանի սխալները։ Քանի դեռ այդ ամենը չի եղել, մենք չենք սկսի փաստաթղթի քննարկումը»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով նախագահի լիազորություններին, Դեմոկրատական  կուսակցության  նախագահը նշեց, որ նախագահի պաշտոնը «նվաստացվել է»։

«Նախագահը վերածվում է լիազորություններից զուրկ անձի, ով միայն հաստատում է ընդունված որոշումները։ Ի՞նչ է նշանակում  «նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը»։ Նախագահը կարող է երաշխավորել, որ Սահմանադրությունը չի խախտվի»,- հավելեց Արամ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ