News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են. ակտիվությունը, որով մարդիկ սոցիալական ցանցերում պատմում են իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին, ուղղակիորեն ազդում է դրանց իրական զարգացման վրա:

Հետազոտողներն ամիսներ շարունակ հետեւել են զույգերի անձնական կյանքին՝ միաժամանակ վերլուծելով Facebook սոցիալական ցանցի նրանց էջերի բովանդակությունը: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր լրացնում են «ընտանեկան դրության» մասին բաժինը, համատեղ լուսանկարներ են տեղադրում եւ հաղորդագրություններ հրապարակում իրենց զուգընկերոջ էջում, հարաբերություններն ավելի երկար են պահպանում, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն հրապարակայնացնում իրենց անձնական կյանքը:

Ըստ Gazeta-ի, հոդվածի հեղինակները ստացված արդյունքները կախում են այն հանգամանքի հետ, որ համացանցում արված հայտարարություններն իրենց հետքն են թողնում իրական կյանքի վրա: Համացանցում պատմելով իրենց հարաբերությունների մասին՝ մարդիկ ինչպես իրենց զուգընկերոջ, այնպես էլ հենց հարաբերությունների մասին որոշակի կերպար են ստեղծում, որը հետագայում իրականություն է դառնում:

Հետազոտողների համոզմամբ, հենց այդ «մոդելավորումն» էլ օգնում է ստեղծել եւ պահպանել ռոմանտիկ զգացմունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ