News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում է արտասովոր գանգով կմախքի մնացորդների հայտնաբերումից հատված:

Հնագետներն այն հայտնաբերել են մի քանի օր առաջ, Չելյաբինսկի «Արկաիմ» արգելոցի տարածքում: Դրանց առանձնահատկությունն այն է, որ գանգի ոսկորների կառուցվածքն արտասովոր կերպով ձգված է: Բրիտանացի լրագրողներն արդեն դրանք համեմատել են հոլիվուդյան «Օտարը» ֆիլմի «տիեզերքից եկած այլմոլորակայինի» հետ:

Ըստ Informing-ի, գիտնականները նշել են, որ հայտնաբերված մարմինը սարմատների ցեղի ներկայացուցչին են պատկանում: Նրանց հավաստմամբ, գանգի արտասովոր ձեւը կապված այդ ցեղի մոտ գոյություն ունեցող ավանդույթներով: Դեռեւս մանուկ տարիքում սարմատների գլուխը տախտակներով ճնշում էին եւ կախում պարաններում՝ երկարացված գանգ ստանալու համար:

Մասնագետների կարծիքով, դա արվում էր՝ կա՛մ ցեղակիցներին մյուսներից տարբերելու համար, կա՛մ այն ժամանակ գոյություն ունեցող գեղեցկության մասին պատկերացումներից ելնելով:

Սակայն բրիտանացիները չեն պատրաստվում նահանջել եւ պնդում են, որ ուռած ճակատ եւ մեծ աչքեր ունեցող գանգն այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցչի է պատկանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ