Բաքվում փախստականը ստիպված է եղել գնալ ծայրահեղ քայլի՝ իր խնդիրների վրա պաշտոնյաների ուշադրությունը գրավելու համար:
Ինչպես հաղորդում է «Ազադլիգ» թերթը, փախստականը ցուցադրաբար ինքնահրկիզվել է Ադրբեջանի փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ աշխատանքների պետական կոմիտեի շենքի դիմաց:
Տեղեկատվության համաձայն, 54-ամյա Սահիբ Նասիբովն իր վրա բենզին է լցրել ու կրակի տվել: Նա երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների հանրապետական կենտրոն:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում հուսահատության հասած փախստականները փորձում են ինքնասպան լինել: