News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հնագետները մարդու ատամ են հայտնաբերել, որը 560 հազար տարեկան է: Այս մասին գրում է Express պարբերականը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուսանող հնագետներն ու պեղումներով հետաքրքրված կամավորներն ատամը գտել են Պերպինյան քաղաքի Կոն դ՛Արագո քարանձավում: Այն մարդու ամենահին մնացորդն է, որը հայտնաբերվել է Ֆրանսիայի տարածքում:

Հետազոտողները նշում են, որ ատամի տարիքը 100 հազար տարով գերազանցում է աշխարհին հայտնի հնագույն եվրոպացու՝ Տոտավելի մարդու տարիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ