News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լոնդոն Սիթի օդանավակայանում ուղեւորներին ճամպրուկների եւ պայուսակների փոխարեն գարեջուր են տվել: Մարդիկ կանգնած են եղել ուղեբեռի ստացման սրահում եւ զարմացել են, երբ իրերի փոխարեն գարեջրի արկղեր են հայտնվել:

Ըստ The Daily Mail-ի, դա ոչ թե սխալմունք, այլ Carlsberg ընկերության գովազդային արշավ էր, որի ընթացքը նկարահանվում էր: Դատելով տեսանյութից՝ ուղեւորներից մի քանիսը նախ մտահոգվել են, որ իրենց ուղեբեռը կարող է կորած լինել, իսկ ոմանք՝ ընդհակառակը, սկսել են ժպտալ կամ լուսանկարել:

Gazeta-ի փոխանցմամբ, տուփերի վրա «Վերցրե՛ք ինձ, ես ձերն եմ» գրությունն է եղել: Ուղեւորները վերցրել են նվերները, եւ շուտով հայտնվել է նաեւ նրանց ուղեբեռը:

Carlsberg UK-ում նշել են, որ ուղեբեռը սպասելը «որոշիչ պահ է», երբ պարզ է դառնում, որ արձակուրդն ավարտվեց եւ հարկավոր է վերադառնալ աշխատանքի: Այդ պատճառով ընկերությունում որոշել են ակցիա անցկացնել եւ բարձրացնել ուղեւորների տրամադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ