News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերացնել նախագահական ընտրությունները, քանի որ այնտեղ մշտապես պարտվում են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անփոփոխ է. այսօր Հայաստանում Սահմանադրության փոփոխության հասարակական պահանջ, անհրաժեշտություն չկա:

«Երկրում առկա ճգնաժամը ոչ թե Սահմանադրության անկատարության, այլ ոտնահարման պատճառով է: Այսօր առաջնային խնդիրը ազատ, արդար ընտրությունների անցկացումն է: Շարունակաբար կեղծում են ընտրությունները. կարծես ավանդույթ է դարձել ընտրությունների կեղծումից հետո Սահմանադրություն փոխելը: Պետք է փոխել իշխանություններին, պետք է Հայաստանում ձեւավորել Սահմանադրությունը հարգելու ավանդույթ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորը մեկ անգամ եւս շեշտեց, որ իրենք ոչ մի բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու իշխանությունների հետ: Նրանց համար ակնհայտ է, որ բարեփոխումները չեն անցնելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-7-րֆ գլուխները: Նոր Նածագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ