News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակներս Կառավարությունը կստանձնի «Նաիրիտ» գործարանի ակտիվների օրինական տնօրինումը։ Այս մասին հուլիսի 28-ին խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նրա խոսքով՝ գործարանի հիմնական վարկատու ԱՊՀ Միջպետական բանկի հետ երկար բանակցությունները հանգեցրել են նրան, որ բանկը համաձայնվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության հրաժարվել գործարանից չգանձած դեբիտորական պարտավորություններից։ «Շուտով մենք կարող ենք օրինական կերպով ստանձնել գործարանի ակտիվների 90 տոկոսի տնօրինումը»,- հավելեց նախարարը։

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ