Բրիտանական «Daily Mail»-ն այս սեզոնի ամենաթանկ զամբյուղների վարկանիշն է կազմել, որոնցում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է զբոսախնջույքի համար: Երրորդ տեղում Fortnum & Mason-ի դարչնա-փիրուզագույն զամբյուղն է՝ 550 ֆունտ սթեռլինգ արժողությամբ: Այն 4 անձի համար է եւ ներառում է ճենապակե բաժակներ, գավաթներ, ափսեներ, դանակ-պատառաքաղ, անձեռոցիկներ եւ թերմոս՝ խնամքով դասավորված ծղոտե հյուսկեն զամբյուղում:
Երկրորդ տեղում հայտնվել է Aston Martin-ի զամբյուղը, որը 2.950 ֆունտ արժե: Դրանում կաշվե պատյանում 2 թերմոս կա, սփռոց, դամասկոսյան լիոնից անձեռոցիկներ, բրդե ծածկոց, վարդագույն փայտից խցանահան, շամպայնի համար հախճապակե գավաթներ, ամբողջական սպասք եւ դանակ-պատառաքաղ:
Ըստ Kedem-ի, սեզոնի առաջատարը Moynat Malle-ն է, որը զբոսախնջույքի համար 33.000 ֆունտ արժողությամբ զամբյուղ է առաջարկում: Առաջին հայացքից համեստ փայտե զամբյուղը վերածվում է փոքրիկ սեղանիկի: Դրանում ճենապակե սպասք է, արծաթե դանակ-պատառաքաղ, անձեռոցիկներ, թերմոսներ եւ սենդվիչների համար հարմարավետ բաժիններ: Զամբյուղի հետ նաեւ Abici Italia-ից ձեռքով հավաքած հեծանիվ է առաջարկվում: