News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոլանդական MuscleFood ընկերությունը սկսել է ուղտի կաթ արտադրել եվրոպական շուկայի համար: Կես լիտրանոց շշով ուղտի կաթի գինը համարժեք է շամպայնի արժեքին, սակայն դա չի խանգարել, որ վաճառքի առաջին երկու օրերին ամբողջ խմբաքանակը սպառվի:

Ըստ Kedem-ի, ընկերության ղեկավար Դարեն Բիլլն ասել է, որ այս ըմպելիքի հանդեպ մեծ հետաքրքրությունը բացատրվում է դրանում մեծ քանակությամբ վիտամինների եւ միկրոտարրերի առկայությամբ: Դրա հետ մեկտեղ, այս կաթն այնքան էլ կալորիական չէ:

Ուղտի կաթի կալցիումն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կովի կաթինը: Այն նաեւ սպիտակուցի հրաշալի աղբյուր է երեխաների, նիհարողների, ինչպես նաեւ համար, ովքեր չեն սիրում լակտոզա եւ չեն կարողանում կովի կաթ խմել: Ուղտի կաթը նման է կովի կաթին, սակայն փոքր-ինչ աղի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ