News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Kuwait Airways ավիաընկերության օդաչուները սկանդալի կենտրոնում են հայտնվել, երբ «մեծահասակների համար ֆիլմերի» ամերիկյան նախկին դերասանուհի, ներկայում՝ Playboy ամսագրի աստղ Քլոե Հանը համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է Լոնդոնից Նյու Յորք ուղեւորվող օդանավում 10 հազար կմ բարձրության վրա ընկերուհու հետ զվարճանում հենց օդաչուների խցիկում:

Դատելով Քլոեի Instagram-ում տեղադրված լուսանկարներից՝ օդաչուին ամենեւին չի մտահոգում ուղեւորների կյանքի համար պատասխանատվությունը, որը փարթամ կազմվածքով մոդելին նստեցնում է ծնկներին եւ ծխում: Քլոեի խոսքով, իրեն նույնիսկ թույլ են տվել ձեռք տալ ինքնաթիռի սարքավորումները:

«Ես հարցրեցի, արդյո՞ք նորմալ է, որ խցիկում ուղեւորներ կան, եւ որ օդանավում ծխելն արգելված է, իսկ նա պատասխանեց. ես ինքս եմ սահմանում կանոնները»,- գրել է աղջիկը:

Ըստ Mignews-ի, չնայած ավիափոխադրողի ներկայացուցիչները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում միջադեպը, երկրորդ օդաչուն դժվար թե խուսափի պատժից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ