News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ հուլիսի 28-ին, մեկնարկեց ինտերնետային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ ոստիկանության ներկայացրած  հայցի քննությունը 

ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանի, Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի ներկայացրած հայցի համաձայն` նրանց պահանջն է քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել  հաղորդավարին  «SOS» հաղորդման 11-րդ թողարկման  ընթացքում ոստիկաններին հրապարակայնորեն վիրավորելու եւ «շան տղերք» անվանելու համար:

Նշենք, որ հաղորդավարն այս արտահայտությունն օգտագործել` անդրադառնալով մայիսի 13-ին, նախագահական նստավայրի դարպասների մոտ բանակում մահացած զինվորների սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու միջադեպին:

Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը, ներկայացնելով հայցը, ասաց, որ Վիլեն Գայֆեջյանը խախտել  է ոչ նյութական իրավունքներ. «Հայաստանի բարի համբավը ոչ նյութական իրավունք է, այս դեպքում բարի համբավը ոստիկանությունն է»,- ասաց փաստաբանը:

Դավատավոր Արթուր Սմբատյանը, լսելով կողմերի կարծիքները,  որոշեց չթույլատրել տեսանկարահանում  դատական նիստի ժամանակ, նա միայն թույլատրեց ձայնագրել նիստը  եւ  լուսատեսանկարահանել նիստի առաջին հինգ րոպեները։

Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի քննարկեն` շարունակել նիստը, թե ոչ: Ընդմիջման ավարտից հետո դատավորը կրկին ըմդմիջում հայտարարեց, որպեսզի այդ ընթացքում հաղորդավարը կարողանա գրավոր լիազորագիր տրամադրել իր փաստաբան Հայկուհի Հարությունյանին

Նշենք, որ դատարան են եկել բազմաթիվ լրագրողներ եւ հաղորդավարի համակիրներ, սակայն բոլորին չհաջողվեց ներս  մտել դահլիճ: Հաղորդավարին դատարանի դիմաց  դիմավորեցին ծափահարություններով:

Վիլեն Գայֆեջյանին սատարելու են եկել նաեւ Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Ամենաշատ