News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է օրական անսահմանափակ ինտերնետի Mega 150, Mega 300 եւ Mega 500 նոր ծառայությունների գործարկման մասին: Այժմ Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման օրավարձի դիմաց:

Mega 150 ծառայությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել 150 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից 90 դրամ օրավարձի դիմաց: Mega 300 ծառայությունը ներառում է 300 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետ` 150 դրամ օրավարձի դիմաց: Իսկ Mega 500 ծառայությունը 200 դրամ օրավարձի դիմաց հնարավորություն է տալիս օգտվել 500 մեգաբայթ ծավալով գերարագ ինտերնետից: Գերարագ ինտերնետի փաթեթը սպառելուց հետո բոլոր երեք ծառայությունների համար գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 64 Կբիտ/վրկ:  

«Բջջային ինտերնետի պահանջարկն օրեցօր աճում է մեր բաժանորդների շրջանում: Հետեւելով այս միտմանը` Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում բջջային ինտերնետի ծառայությունների կատարելագործմանը` հանդես գալով ավելի պարզ եւ հարմար առաջարկներով: Օրական անսահմանափակ ինտերնետի երեք նոր ծառայությունները մեր բաժանորդներին հնարավորություն են ընձեռում օրավարձի դիմաց օգտվել գերարագ բջջային ինտերնետից մատչելի սակագներով» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Ծառայություննները կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից  մեկով

Ծառայությունների միացված լինելը կարելի ստուգել *110*09# USSD-հրահանգի միջոցով:  

Ծառայություննները կարելի է ապաակտիվացնել նշված տարբերակներից  մեկով

 Նշենք, որ Mega 150, Mega 300 եւ Mega 500 ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» եւ «Infinity 1024» սակագնային փաթեթների բաժանորդների: Ծառայությունները հնարավոր չէ միաժամանակ ակտիվացնել Light, Pro, MegaPro, «Ակտիվ», «Ակտիվ 7» եւ «Non-Stop» ծառայությունների հետ միասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ