News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանում կարող են վերացնել պարտադիր զինվորական ծառայությունը: «Զինվորական պարտականության եւ զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն:

Օրինագծի համաձայն, կվերացվի հնարավորությունը ծառայությունն անցկացնել Հատուկ պետական պահպանության ծառայությունում, Վրաստանի հետախոզության ծառայությունում, Վրաստանի ՆԳՆ-ում եւ Վրաստանի Պատժի կատարման ու պրոբացիայի նախարարությունում:

Վրաստանի բոլոր քաղաքացիների համար զինվորական ծառայությունը պարտադիր կլինի ռազմական գործողությունների ժամանակ: Օրինագիծը ենթադրում է բացառապես զինվորական պրոֆեսիոնալ ծառայություն, իսկ պարտադիր պահեստային ծառայությունը վերացվում է, հաղորդում է «Գռուզիա On-line»-ը:

Ինքնակառավարման մարմիններում կհանվի ծառայությունը, որը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հաշվառում է իրականացնում: Զինվորական պայմանագրային ծառայություն անցնելու համար Վրաստանի պաշտպանության նախարարը պայմանագրի ձեւը կորոշի առանձին նորմատիկ ակտով, ոչ թե անհատական իրավական ակտով:

Օրինագծին կից պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության համար նախատեսված գումարները պետք է ուղղվեն զինվորական պրոֆեսիոնալ ծառայության աջակցությանը, ինչը կնպաստի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանն ու Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ