News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում բնակվում է եզակի կին կոմբայնավար։ NEWS.am-ի թղթակցին հաջողվել է զրուցել տղամարդու ոչ հեշտ մասնագիտությանը տիրապետող կնոջ հետ։

Սվետլանա Գասպարյանը 80 տարեկան է։ Նա կոմբայնավար է դարձել է ամուսնու մահից հետո։ «Երբ 1960թ. ամուսնացա, ամուսինս՝ Լյուդվիգ Գասպարյանը, մեխանիզատոր էր, աշխատում էր կոմբայնի վրա։ Նա եղբայրներ չուներ, իսկ ինձ համար հետաքրքիր էր։ Նա աշխատում էր դաշտում, ես կողքին սովորում էի։ Ամուսնուս մահից հետո ինքս նստեցի կոմբայնի ղեկին»,- պատմում է Սվետլանա Գասպարյանը։

Չնայած տարիքին՝ նա հրաշալի հիշողություն ունի եւ շարունակում է աշխատել որպես կոմբայնավար։ «Մայրիկը գիտի իր կոմբայնի յուրաքանչյուր դետալը, կարող է քանդել-հավաքել։ Նույնը նաեւ այլ գյուղտեխնիկայի դեպքում է, հասկանում է տրակտորներից»,- պատմում են Սվետլանայի դուստրերը։

Սվետլանան ունի 6 դուստր, միակ որդին մահացել է ողբերգության հետեւանքով։ Դուստրերն ամուսնացել են, կոմբայնով դեռեւս չեն հետաքրաքրքվում։ «Որեւէ մեկը չկա, որին սովորեցնեմ, որեւէ մեկը կոմբայնավար դառնալ չի ցանկանում»,- դժգոհում է Սվետլանան։

Կոմբայնը Սվետլանայի սեփականն է։ «Մայրիկն անգիր գիտի գյուղի բնակիչներին պատկանող 1500 հա-ի յուրաքանչյուր սանտիմետրը։ Երբ չգիտեն՝ որտեղ է ավարտվում որեւէ մեկի հողատարածքը, կանչում են մայրիկին»,- ասում է Սվետլանայի դուստր Իրինան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ