News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինտերնետային «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը հրապարակային ներողություն չի խնդրի ոստիկանությանից եւ 1-ական միլիոն դրամ փոխհատուցում չի վճարի ոստիկանության երկու ծառայողներին, որոնց կարծիքով` հաղորդման ընթացքում արատավորել է իրենց պատիվը, արժանապատվությունը եւ նսեմացվել ՀՀ ոստիկանության բարի համբավը: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վիլեն Գայֆեջյանը իր դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննության գործով դատական նիստի ավարտից հետո (ֆոտոռեպորտաժ):

«Չեմ պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել, որովհետեւ ես ոչ մեկին չեմ վիրավորել, ոչ մի անձնական վիրավորանք ոչ մեկին չեմ հասցրել, դրա համար պետք է ծանոթանանք իրենց ներկայացրած ապացույցներին: Մեզ համար հասկանալի չէ, թե ինչից է վիրավորվել ոստիկանությունը»,- ասաց Վիլեն Գայֆեջյանը:

Նշենք, որ հայցով պահանջվում է քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել  հաղորդավարին` հրապարակային ներողություն խնդրել Ոստիկանությունից եւ Ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանից, Սերգեյ Զաքարյանից, նաեւ վճարել նրանց փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի 1000–ապատակի չափով, «SOS» հաղորդման 11-րդ թողարկման  ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար: Նշենք, որ համացանցում մեծ լսարան ունեցող հաղորդման ժամանակ այս արտահայտությունն օգտագործվել է` անդրադառնալով մայիսի 13-ին, նախագահական նստավայրի դարպասների մոտ բանակում մահացած զինվորների սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու միջադեպին:

Հաղորդավարը նաեւ անդրադարձավ իր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին բացարկ հայտնելու դատավորի որոշմանը եւ ասաց, որ  իրենք չեն համակերպվելու այդ որոշման հետ, պատրաստվում են համապատասխան քայլեր ձեռնարկե , որպեսզի նա կարողանա որպես պաշտպան հանդես գալ:

 Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը եւ ողջամիտ  ժամանակ տրամադրել ոստիկանության ներկայացրած հայցին ծանոթանալու համար, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին:

«SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին սատարելու էին եկել մի քանի տասնյակ համակիրներ, որոնց թվում`  Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը և «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:

Դատարան եկած բազմաթիվ լրագրողներին եւ հաղորդավարին սատարողներին չհաջողվեց ներս մտել դահլիճ: Դատական կարգադրիչները բացատրում էին, որ դահլիճում այլևս նստելու տեղ չկա, իսկ կանգնել չի թույլատրվում: Որպես բողոքի նշան նրանք նստեցին դահլիճի դռան դիմաց:

Ընդմիջման ժամանակ դատական դահլիճ մտած Լեւոն Բարսեղյանը հրաժարվեց ենթարկվել դատական կարգադրիչների պահանջին եւ դուրս գալ նիստերի դահլիճից՝ պահանջելով տրամադրել մեծ նիստերի դահլիճ:

«Ես բացատրում եմ, որ սա հանրային մեծ նշանակությամբ վեճ է. Սահմանադրությամբ չնախատեսված մի մարմին, որի անունն է ոստիկանություն, որն անգամ իրավաբանական անձ չէ, դատի է տվել ֆիզիկական անձի: Կարծում եմ, որ պետք է պատշաճ պայմաններ ապահովվեն գործի քննության համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Բարսեղյանը:

Դատական կարգադրիչները, սակայն, ասում էին, որ ազատ մեծ դահլիճ չկա, այնտեղ քննվում են քրեական գործեր:

Նշենք, որ դատավոր Արթուր Սմբատյանը չթույլատրեց տեսանկարահանել դատական նիստը, թույլատրեց միայն ձայնագրել նիստը  եւ  լուսատեսանկարահանել նիստի առաջին հինգ րոպեները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ