News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին գրում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը։

Համաձայն այդ հայտարարության՝ Ադրբեջանի Գերագույն դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ կետով (հակապետական բնույթի բացահայտ կոչեր) եւ 318-րդ հոդվածի 2-րդ կետով (Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում)։ Հուլիսի 28-ին Բաքվի Նասիմինի շրջանի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, եւ այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրա ձերբակալության համար։

Հիշեցնենք, որ Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանի անառողջ հետաքրքրությունը պայմանավորված է նրա՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ