News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետությունը «Նաիրիտի» համար պետք է առանձին օրենք ընդունի, որը պոտենցիալ ներդրողներին վստահություն կհաղորդի։ Այս մասին հուլիսի 28-ին՝ Ազգային ժողովում հանդիպման ավարտին, լրագրողներին հայտարարել է գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

«Նման օրինագծով պետք է զգալի հարկային արտոնություններ սահմանել ։ Դա թույլ կտա գրավել խոշոր ներդրողներին։ Առանց դրա, դժվար թե ինչ-որ մեկը հանձն կառնի հարյուրավոր միլիոններ ներդնել եւ վերականգնել գործարանը։ Իսկ ասել, թե այն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար, նշանակում է ոչինչ չասել»,- հավելեց Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ 2006թ. պետությունը «Նաիրիտ»-ի բաժնեմասերի 90%-ը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին։ ԱՊՀ Միջպետական բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել, որը ընկերությունը չէր փակել։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը 2014թ. հունվարին բավարարել էր Միջպետական բանկի մասին հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից պարտքեր դիմաց 90% բաժնեմասերը բռնագրավելու հայցը։ Մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ