News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Շըրնաք նահանգում փողոցային անկարգությունների ընթացքում  մեկ ոստիկան եւ երկու երեխա է վիրավորվել:

Ինչպես հաղորդում  է HaberTurk-ը, թուրքական բանակը գրոհել է Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերը, իսկ ցուցարարների խումբը Ջիզրե քաղաքի թաղամասերից մեկում սկսել է բարիկադներ է կառուցել թուրքական բանակի դեմ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունն ու սկսել է քանդել բարիկադները: Այդ ժամանակ ոստիկանների ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել:

Վիրավորվել է ոստիկանության 24-ամյա աշխատակիցը, ինչպես նաեւ 8 եւ 10 տարեկան երեխաներ, որոնք պատահաբար եղել են պայթյունի վայրում: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը սրվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Սուրուչ քաղաքում կազմակերպված ահաբեկչությունից եւ հարավ-արեւելյան նահանգներում ոստիկանների սպանություններից հետո: Վերջին գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ