News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից պատգամավոր դարձած Գարո Փայլանը հայկական «Քամփ Արմեն» մանկատան տարածքում 32 ծառ է տնկել:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Ստամբուլի հայկական «Քամփ Արմեն» մանկատան քանդման դեմ հերթապահող ակտիվիստների հետ հայ պատգամավոր Գարո Փայլանը Սուրուչի շրջանում ահաբեկչության հետեւանքով զոհված 32 երիտասարդների համար 32 ծառ են տնկել:

Նշենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն` կոտորելով 32 երիտասարդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ