News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում գանձեր որոնողների ընտանիքը իսպանական նավերի խորտակման վայրում 1 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկյա գանձ է հայտնաբերել, հայտնում է Local-ը։ Էրիկ Շմիթի հայտնաբերած գանձը բաղկացած է 51 ոսկե դրամից եւ 12 մ երկարությամբ զարդաքարով ոսկյա շղթայից։ Գլխավոր գյուտը հազվագյուտ դրամն է, որը հատվել էր 1715թ. Իսպանիայի Ֆիլիպ 5-րդ թագավորի օրոք։ Մինչ օրս աշխարհին հայտնի էր այդ դրամի 6 նմուշի գոյության մասին։

Հայտնաբերված ոսկին հավանաբար եղել է 1715թ. Հավանայից Իսպանիա ուղեւորվող 11 առագաստանավերից մեկի վրա։ Նավերը խորտակվել էին փոթորկից, որի ժամանակ զոհվել էր ավելի քան 1000 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ գանձի 1/5-ը կհանվի ցուցադրության պետական թանգարանում։ Մնացած գումարը կկիսեն Շմիթներն ու գանձի տարածքի օրինական սեփականատերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ